500 մլ ծավալով Арктика 101-500 թերմոսը դուր կգա բոլոր նրանց, ովքեր հաճախ են մեկնում երկարատև ուղևորությունների, ինչպես նաև բնության գրկում խնջույքների։ Այս թերմոսի առանձնահատկությունը ըմպելիքների օպտիմալ ջերմաստիճանի երկարատև պահպանումն է. այսպես, սուրճը կամ թեյը կմնան տաք, իսկ լիմոնադը կպահպանի իր զովությունը 18 ժամվա ընթացքում։ Арктика 101-500 մոդելի խցանն ունի մի քանի հատուկ խողովակ, ինչի շնորհիվ ձեզ հարկ չի լինի այն մինչև վերջ պտտեցնելով բացել՝ ըմպելիքը բաժակի մեջ լցնելու համար, ինչը թույլ կտա պահպանել ջերմությունը թերմոսի ներսում։
Բարձր մաշվածակայունությամբ այս արտադրանքը պարտական է պատրաստման նյութին՝ չժանգոտվող պողպատին, որը խոչընդոտում է թերմոսի կորպուսի վրա վնասվածքների առաջացմանը նույնիսկ բազմաթիվ վայր ընկնելու դեպքում։ Այս մոդելի շնորհիվ ձեզ հարկ չի լինի ճանապարհին ձեզ հետ վերցնել բաժակ կամ գավաթ. սիրելի ըմպելիքը վայելելու համար բավական է այն լցնել թերմոսի կափարիչի մեջ, որը կատարում է փոքր գավաթի դեր։