Dyson Clean+Wash Hygiene ուղղահայաց լվացող փոշեկուլը համալրված է լամինատի, մանրահատակի և սալիկների չոր ու թաց մաքրման գործառույթներով։ Ներկառուցված շարժիչը պտտում է միկրոֆիբրե գլանափաթեթը։ Այն միաժամանակ խոնավացնում է հատակը, հավաքում չոր աղբը, հեռացնում բծերը և այլ աղտոտվածությունները։ Քերիչի շնորհիվ գլանափաթեթից հեռացվում են կեղտոտ ջուրն ու աղբը։ Փոշեկուլում ներդրված է առանց զտիչի համակարգ։ Կեղտոտ ջուրը աղբի հետ միասին անմիջապես լցվում է ստորին տարայի մեջ։ Սա կանխում է խողովակների խցանումը, բակտերիաների բազմացումը և տհաճ հոտերի առաջացումը։ Dyson 02 Probiotic Hard Floor Cleaning Solution լվացող միջոցը մանրակրկիտ մաքրում է աղտոտվածությունը և հետքեր չի թողնում։ Dyson Clean+Wash Hygiene ուղղահայաց փոշեկուլում նախատեսված է հզորության չորս ռեժիմ։ Էկրանին ցուցադրվում են լիցքավորման, տարաների լցվածության մակարդակի և ընտրված ռեժիմի պարամետրերը։ Մարտկոցը երաշխավորում է մինչև 45 րոպե ինքնավար աշխատանք ստանդարտ ռեժիմում և մինչև 70 րոպե նվազագույն հզորության դեպքում։ Ինքնամաքրման համակարգով դոկ-կայանը մաքրում է գլանափաթեթը և յուրաքանչյուր մաքրումից հետո չորացնում այն տաք օդով 85 °C ջերմաստիճանում։