Սև տեքստուրավորված ապակյա արտաքին ծածկույթով Side by Side Бирюса SBS 541 TBG սառնարանն օժտված է պատկառելի տարողությամբ՝ 541 լ։ Դրանցից 198 լ-ը բաժին է ընկնում սառցախցիկին, որտեղ ջերմաստիճանը իջնում է մինչև -25 °C։ Ի տարբերություն այլ մոդելների, այս սառնարանի սառցախցիկը համալրված է ներկառուցված լուսավորությամբ։ Ընդ որում, սառեցման հզորությունը կազմում է մոտ 10 կգ/օր։ Սենսորային կառավարումը համալրված է էկրանով և ցուցիչներով։
Multi Air Flow բազմահոսք սառեցման համակարգը և ներկառուցված դեզոդորատորն ապահովում են մթերային պաշարների թարմությունը։ A++ էներգաարդյունավետության դասը մատնանշում է Side by Side Бирюса SBS 541 TBG-ի պատկանելությունը սարքերի խնայողական շարքին։ Մոդելի ևս մեկ առավելություն է «Արձակուրդ» ռեժիմի առկայությունը, որը կարելի է ակտիվացնել տանտերերի երկարատև բացակայության ընթացքում։ Ընդ որում, սառնարանային խցիկում ջերմաստիճանը բարձրանում է, իսկ սառցախցիկն աշխատում է ինչպես միշտ։ No Frost տեխնոլոգիան ազատում է սառնարանի խցիկները երկար և հոգնեցուցիչ հալեցնելու անհրաժեշտությունից։