Sades SA-905 Dazzle 7.1 ձևաչափի ականջն ընդգրկող լարային ականջակալները նախատեսված են գեյմերների համար և ունակ են ապահովել ձայնի հիանալի որակ։ 103 դԲ զգայունությամբ 50 մմ-անոց մեմբրանների շնորհիվ ականջակալներում լսելի են ձայնի բոլոր նրբերանգները, ինչը թույլ կտա ավելի ճշգրիտ և ժամանակին արձագանքել խաղում տեղի ունեցող իրադարձություններին։ Ականջակալների կողմից վերարտադրվող հաճախականությունների տիրույթը տատանվում է 20-20000 Հց սահմաններում։ Ականջակալներով գտնվելը հարմարավետ դարձնելու համար դրանք ունեն փափուկ ամբուշյուրներ և փափուկ գլխակալ։
Sades SA-905 Dazzle լարային ականջակալները հագեցած են ճկուն և շարժական հիմքի վրա ամրացված խոսափողով։ Խոսափողը համակողմանի է և ունի աղմուկի նվազեցման համակարգ, ինչն ապահովում է ձայնի հստակ փոխանցում։ Անհրաժեշտության դեպքում խոսափողը կարելի է անջատել։ Կոճակները և ձայնի կարգավորիչը գտնվում են ականջակալներից մեկի իրանի վրա։ Ականջակալների միացումն ապահովում է USB միակցիչով հագեցած գործվածքային հյուսվածքով երկար (2.2 մ) մալուխը։ Ականջակալների սև իրանի վրայի վառ կապույտ ներդիրները դրանք դարձնում են գրավիչ և ոճային։