Арктика 101-1000 կապույտ թերմոսը դասական մոդել է՝ համալրված պտուտակային խցանով։ Այն նախատեսված է 1 լ հեղուկի համար։ Թերմոսը հարմար է տաք և զովացուցիչ ըմպելիքների պահպանման համար։ Մոդելի սրվակն ու իրանը պատրաստված են սննդային պողպատից։ Նյութը չի ենթարկվում կոռոզիայի և դեֆորմացիայի, չի կլանում կողմնակի հոտեր և ըմպելիքներին մետաղական համ չի հաղորդում։ Թերմոսը տաք է պահում ըմպելիքները մինչև 26 ժամ։ Զովացուցիչ ըմպելիքները չեն տաքանում 66 ժամվա ընթացքում։
Арктика 101-1000 թերմոսն ունի 5.1 սմ տրամագծով նեղ վզիկ։ Այն թույլ է տալիս զգուշորեն լցնել ըմպելիքները՝ առանց ցայտելու։ Ջերմամեկուսիչով պտուտակային խցանն ապահովում է թերմոսի պարունակության հերմետիկությունը և նվազագույնի հասցնում ջերմության կորուստը։ Խցանի վրա կան հատուկ անցուղիներ ըմպելիքը լցնելու համար, ուստի այն ամբողջությամբ պտուտակահանելու կարիք չկա։ Թերմոսի կափարիչը կարելի է օգտագործել որպես բաժակ։