Sennheiser CX 200 ներդիր ականջակալներն ունեն 16 Օհմ դիմադրության մակարդակ և ընկալունակ են 20-ից մինչև 20 հազար Հց հաճախականությունների նկատմամբ, ինչը երաշխավորում է միացումը ոչ միայն iPod և iPhone տիպի սարքերին, այլև ամենասովորական CD-նվագարկիչներին։ Դրանք հագեցած են mini-jack դասի ունիվերսալ միակցիչով, որն ունի 3.5 մմ չափս և պատասխանատու է այլ սարքերի հետ որակյալ միացման համար։ Զուսպ դիզայնը և դասական հաճելի սպիտակ գույնն այս աքսեսուարը դարձնում են աննկատ, իսկ փոքր չափի փափուկ փոխարինելի ամբուշյուրները հեշտությամբ և խիտ տեղավորվում են ականջի մեջ՝ մեկուսացնելով ձեր լսողությունը դրսի աղմուկից։
Sennheiser CX 200 մոդելն ունի բավականին բարակ, բայց ամուր 1.2 մ երկարությամբ լար, որը ճկուն ծածկույթով պաշտպանված է պատռվածքներից և կոտրվածքներից։ Ականջակալները զգայուն են 110 դԲ ձայների նկատմամբ, ուստի ձայնի փոխանցման իրատեսականությունն ապահովված է, ինչպես նաև ձեր լսողության պաշտպանությունը։ Պարզ ձևը և ընդամենը 5 գ քաշը ականջակալները դարձնում են գրեթե աննշմարելի ականջախեցում, ուստի դուք ստիպված չեք լինի բախվել մաշկի գրգռման և վնասման հետ։