BaByliss D773DE վարսահարդարիչը հագեցած է 2100 W հզորությամբ շարժիչով, որն ապահովում է էքսպրես չորացում։ Մոդելն ունի աշխատանքի երեք ռեժիմ, որոնք թույլ են տալիս ընտրել օպտիմալ արագությունն ու տաքացման ջերմաստիճանը՝ կախված մազերի տեսակից և երկարությունից։ Իոնացման գործառույթը գանգուրներին հաղորդում է հավելյալ փայլ և խնամված տեսք։
BaByliss D773DE վարսահարդարիչն աշխատում է ստանդարտ էլեկտրացանցից և ունի 2.5 մ երկարությամբ հարմար լար, որը հեշտացնում է տեղաշարժը։ Հավաքածուի մեջ ներառված են կոնցենտրատոր և դիֆուզոր, որոնք հեշտացնում են գանգուրների ստեղծումը և թույլ են տալիս կարճ ժամանակում հարդարել մազերը և սանրվածքին ծավալ հաղորդել։ Հարմարավետության համար առկա է իոնացման լուսային ցուցիչ։ Թեթև և ամուր կորպուսը հեշտացնում է խնամքը և ապահովում շահագործման հարմարավետ պայմաններ։