ASUS ExpertBook B3404 նոութբուքը ստացել է 10-միջուկային Intel Core i5-1335U պրոցեսոր, 32 ԳԲ օպերատիվ հիշողություն և Intel Iris Xe Graphics տեսաքարտ։ Այս կոնֆիգուրացիայով համակարգիչը գլուխ կհանի միաժամանակ 5+ ֆոնային ծրագրերի հետ աշխատանքից, կկարողանա աշխատել տասնյակ ներդիրներում ու պատուհաններում, գործարկել խաղեր գրաֆիկայի ցածր և միջին կարգավորումներով։ Մոդելը ստացել է 14” անկյունագծով էկրան՝ 1920×1200 կետայնությամբ և 178° դիտման անկյուններով։ M.2 PCIe SSD-սկավառակը նախատեսված է 512 ԳԲ-ի համար։ Դա կբավականացնի 400 հազարից ավելի 12 ՄՊ JPEG լուսանկարների, մոտ 2-3 հազար ժամ տեսանյութի, 50-100 ԳԲ ծավալով 2-3 խաղի տեղադրման համար։ ASUS ExpertBook B3404 նոութբուքը հագեցած է 1 ՄՊ վեբ-տեսախցիկով։ Այն հարմար է տեսազանգերի, վեբինարներին մասնակցելու և առցանց ուսուցման համար։ Փականի շնորհիվ օբյեկտիվը պաշտպանված կլինի փոշուց և վնասվածքներից։ Դուք կկարողանաք նոութբուքը ցանցին միացնել 1 Գբիթ/վ LAN լարային կապուղով կամ Wi-Fi ցանցով։ Bluetooth-ը թույլ է տալիս համաժամեցվել անլար ականջակալների, բարձրախոսի հետ։ Մոդելին կարելի է միաժամանակ միացնել 2 մոնիտոր HDMI-ի կամ USB Type-C-ի միջոցով։ Համակարգիչը պատրաստված է պլաստիկից։ Դրա ստեղնաշարն ունի լրացուցիչ հերմետիզացիա և շարքից դուրս չի գա, եթե դրա վրա ջուր կամ թեյ թափեք։ Մատնահետքի սկաներով մուտքն ուժեղացնում է անձնական տվյալների պաշտպանությունը սարքում։ Մոդելը մատակարարվում է նախապես տեղադրված Windows 11 Home ՕՀ-ով։