5 մ երկարությամբ սև գույնի Philips CHP2145 ցանցային զտիչն ունի 4 հատ Type F եվրովարդակ, որտեղ կարելի է միացնել ցանկացած թվային սարքավորում՝ 2500 Վտ առավելագույն ընդհանուր հզորությամբ. դա կարող է լինել համակարգիչ, մոնիտոր, տպիչ, լիցքավորիչ։ Հողակցման տեխնոլոգիան ապահովում է մարդկանց պաշտպանությունը հոսանքահարումից լարման տատանումների դեպքում։ Philips CHP2145 ցանցային զտիչը պարփակված է ջերմակայուն իրանում, նյութը դիմացկուն է բարձր ջերմաստիճանների նկատմամբ և գերբեռնվածության դեպքում չի հալվի։ Յուրաքանչյուր վարդակի վրա նախատեսված են պաշտպանիչ վարագույրներ, որոնք կանխում են փոշու և ջրի կաթիլների ներթափանցումը։