Super Flower Leadex Platinum 2000W [SF-2000F14HP] սնուցման բլոկն իրենից ներկայացնում է 2000 Վտ-ին համապատասխանող ակնառու հզորությամբ լուծում։ Այս առանձնահատկության շնորհիվ տվյալ մոդելը կարող է օգտագործվել բազմամիջուկ պրոցեսորներով և բարձր դասի մի քանի դիսկրետ տեսաքարտերով հագեցած անզիջում խաղային համակարգերի և աշխատանքային կայանների ստեղծման համար։ Սնուցման աղբյուրի ևս մեկ առանձնահատկությունն է բարձր անվտանգությունն ու հուսալիությունը, ինչը պայմանավորված է հիմքում առաջնակարգ բաղադրիչների, պաշտպանության տարբեր տեխնոլոգիաների, ինչպես նաև արդյունավետ օդային հովացման համակարգի կիրառմամբ։
Super Flower Leadex Platinum 2000W սնուցման բլոկը համապատասխանում է դասական ATX ձևաչափին և կարող է տեղադրվել ամենատարբեր համակարգչային իրաններում։ Մոդելի կարևոր առանձնահատկությունն է նաև կառուցվածքի լիարժեք մոդուլայնությունը, ինչը ամուր հյուսվածքով երկար մալուխների հետ միասին ապահովում է միացման հարմարավետությունը։ Սնուցման աղբյուրի լրակազմը ներառում է ամրացման հարմարանքների հավաքածու, ինչպես նաև փափուկ կտորե պատյան։