պտտում 360°, հոլովակներ մանրահատակի և լամինատի համար
Փաթեթավորման չափսեր
Երկարություն
730 մմ
Լայնություն
380 մմ
Բարձրություն
640 մմ
Քաշ
20.6 կգ
Նկարագրություն
EVOLUTION FUSION Fabric գրասենյակային բազկաթոռը երաշխավորում է համակարգչով աշխատելու հարմարավետ պայմաններ տանը կամ գրասենյակում։ Մոդելը համալրված է գլխակալով և երեք դիրքով կարգավորվող արմնկակալներով։ Բազկաթոռը հիմնված է քրոմապատ մետաղից պատրաստված ամուր և տպավորիչ տեսք ունեցող խաչուկի վրա։ Պոլիուրեթանային անիվներն ապահովում են նուրբ ազդեցություն հատակի ծածկույթի վրա։ Մեջքի ցանցավոր պաստառապատումը բացառում է մեջքի քրտնելը։ Նստատեղի պաստառապատման նյութը մաշվածակայուն և հեշտ մաքրվող գործվածք է։
EVOLUTION FUSION Fabric գրասենյակային բազկաթոռն ունի օգտատիրոջ քաշի 130 կգ սահմանափակում։ Հնարավոր է կարգավորել ոչ միայն նստատեղի բարձրությունը, այլև խորությունը։ Կարգավորվում է նաև մեջքի թեքությունը։ Բազկաթոռի կառուցվածքի յուրահատուկ տարր է հանովի հագուստի կախիչը։ Մոդելի սև գույնը համապատասխանում է գրեթե ցանկացած ինտերիերի։