LG F1296HDS3 ճակատային բեռնմամբ լվացքի մեքենան ունակ է միանգամից մաքրել մինչև 7 կգ լվացք։ Դա նշանակում է, որ թմբուկի մեջ միաժամանակ կտեղավորվի մինչև 2 վերմակ կամ փետրաբաճկոն։ Երկուսի լվացման համար էլ մեքենան ունի հատուկ ծրագրեր։ Ընդհանուր առմամբ այն հագեցած է 13 ռեժիմով և լվացված սպիտակեղենը տաք գոլորշիով մշակելու տարբերակով։ Լվացքի ջրի ջերմաստիճանը կարելի է կարգավորել սեփական հայեցողությամբ 0-95° միջակայքում՝ ստեղծելով օպտիմալ պայմաններ տարբեր տեսակի գործվածքների համար։ Քամման արագությունը նույնպես կարելի է սահմանել սեփական հայեցողությամբ մինչև 1200 պտույտ/րոպե սահմաններում։ Այս բոլոր բնութագրերը մատնանշում են, որ մոդելը բազմաֆունկցիոնալ է. այն թույլ է տալիս լվանալ ամենատարբեր իրերը միևնույն արդյունավետությամբ։ Ինվերտորային շարժիչը և լարման տատանումներից պաշտպանությունը LG F1296HDS3 լվացքի մեքենային ապահովում են չափազանց երկար ծառայության ժամկետ։ Փրփրագոյացման վերահսկողությունը և երեխաներից արգելափակումը պատասխանատու են շահագործման անվտանգության համար։