Սև գույնի Atlanta ATH-3178 ընկղմվող բլենդերը կարող է աշխատել 2 արագությամբ։ Դրանցից մեկի դեպքում սարքը կատարում է 15000 պտ/րոպ, ինչն ապահովում է մթերքների ավելի արագ և հավասարաչափ մանրացում՝ պահպանելով դրանց սննդարար հատկությունները։ Պտույտների սահուն կարգավորումը հնարավորություն է տալիս փոխել արագության ռեժիմն առանց ցնցումների՝ անմիջապես աշխատանքի ընթացքում։
Atlanta ATH-3178 բլենդերի հավաքածուում ներառված է 3 գլխիկ՝ հարիչ, մանրացնող գլխիկ և բլենդեր-գլխիկ։ Առաջինը կօգնի հարել ձվի սպիտակուցը կամ պատրաստել կրեմ, երկրորդն անհրաժեշտ է մթերքները կտրատելու, ֆարշ և սոուսներ պատրաստելու համար, իսկ երրորդը՝ կրեմ-ապուրների, պյուրեի կամ նմանատիպ կառուցվածք ունեցող այլ կերակուրների համար։ Մանրացնող գլխիկի հետ տրամադրվում է 500 մլ ծավալով տարա, որտեղ լցվելու են մթերքները կտրատելուց հետո։ Սարքը սնուցվում է ցանցից, ինչպես նաև ունի պաշտպանություն գերտաքացումից և երեխաների կողմից օգտագործումից։ Հարմարավետ պահպանման համար կորպուսի վրա նախատեսված է կախիչ-օղակ։