Maxvi SW-07 սմարթ-ժամացույցը հագեցած է 1.32” անկյունագծով գունավոր AMOLED էկրանով՝ 360x360 պիքսել թույլատրելիությամբ։ Էկրանի պատկերը ցուցադրվում է առանց շողքերի նույնիսկ պայծառ արևի տակ։ Մոդելը ունիվերսալ է։ Այն կարող է Bluetooth-ով միանալ Android և iOS 9 ՕՀ-ով ցանկացած սմարթֆոնի։ Ժամացույցը կարելի է կառավարել սենսորային էկրանի օգնությամբ և Da Fit հավելվածի միջոցով։
Maxvi SW-07 սմարթ-ժամացույցը կարող է չափել զարկերակը, արյան ճնշումը, թթվածնի մակարդակը արյան մեջ, հետևել քնի փուլերին։ Այս տվյալներով դուք կկարողանաք կարգավորել ձեր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և ժամանակին նկատել օրգանիզմում տեղի ունեցող խաթարումները։ IP68 պաշտպանության դաս ունեցող իրանը չի վախենում ջրի կաթիլներից և քրտինքից։ Դրա շնորհիվ սարքը կարելի է օգտագործել մարզասրահում կամ դրսում՝ անձրևի տակ։ 260 մԱժ տարողությամբ Li-pol մարտկոցը ապահովում է մինչև 168 ժամ աշխատանք ակտիվ ռեժիմում։ Ժամացույցի օգնությամբ դուք կկարողանաք ընդունել զանգեր և տեղեկանալ հաղորդագրությունների մասին, նույնիսկ երբ սմարթֆոնը ձեռքի տակ չէ։