փոշուց և խոնավությունից պաշտպանության դաս IPX0, ռետինապատ ոտքեր, էլեկտրապաշտպանության դաս II
Չափսեր և քաշ
Լայնություն
176 մմ
Բարձրություն
226 մմ
Խորություն
176 մմ
Քաշ
1.21 կգ
Նկարագրություն
Ապահովեք ձեր տանը օպտիմալ միկրոկլիմա Ballu UHB-310 օդի խոնավացուցիչով։ Նրա սպասարկվող մակերեսը կազմում է շուրջ 40 մ², դրանով սենյակում կապահովվի հարմարավետ գտնվելու համար անհրաժեշտ խոնավություն, քանի որ կարող եք կարգավորել գոլորշիացման ինտենսիվությունը ձեր հայեցողությամբ։ Ուլտրաձայնային սարքն աչքի է ընկնում բարձր արդյունավետությամբ, ջուրը ծախսում է 300 մլ/ժ ցուցանիշով, ջրի տարայի ծավալը 3 լիտր է, ինչը բավարար է 10 ժամ աշխատանքի համար։ Տարայից ջրի ամբողջական գոլորշիացման դեպքում սարքն ավտոմատ անջատվում է։
Ջրի համար նախատեսված իոնափոխանակային ֆիլտր-քարթրիջը ջուրն ազատում է ավելորդ կոշտությունից, իսկ օդի նախնական մաքրման ֆիլտրը կպաշտպանի սարքի ներքին մասերը արագ մաշվածությունից։ Ballu UHB-310-ն ունի բուրավետ յուղերի համար նախատեսված պատիճ, որը թույլ կտա ոչ միայն խոնավացնել օդը, այլև տունը լցնել հաճելի բույրերով։ Խոնավացուցիչն առանձնանում է սեղանին տեղադրմամբ, ունի ռետինապատ ոտքեր, որոնք ապահովում են նրա կայունությունը մակերեսին։