Սև գույնի, 49 լ ծավալով Simfer B4ES16125 էլեկտրական ջեռոցը տեղավորում է թխման ստանդարտ սպասք, հավ կամ 1.5-2 կգ քաշով մսի կտոր։ Մոդելն ունի 5 ռեժիմ, այդ թվում՝ կոնվեկցիայի տեխնոլոգիայի կիրառմամբ։ Այն ապահովում է տաք օդի հավասարաչափ բաշխում բոլոր մակարդակներում։ Կոնվեկցիայի շնորհիվ ձեր ուտեստը միաժամանակ կեփվի բոլոր կողմերից՝ ստանալով ոսկեգույն կեղև և հյութալի միջուկ։ Ջեռոցն ապահովում է տաքացում 40°-ից մինչև 240°։ Դրանում կարելի է չորացնել, թխել, բովել, տապակել, շոգեխաշել։ Ավտոանջատմամբ թայմերը թույլ է տալիս պատրաստել ճշգրիտ ըստ բաղադրատոմսերի և միաժամանակ գործընթացը ձեռքով չվերահսկել։
Simfer B4ES16125 էլեկտրական ջեռոցն անկախ է և տեղադրվում է եփման մակերեսից առանձին։ Այն կարելի է ներկառուցել խոհանոցային պահարանի մեջ և տեղադրել խոհանոցի ցանկացած հատվածում։ Գերտաքացման դեպքում կգործի պաշտպանիչ համակարգը և կանջատի սարքը։ Դռան ներքին ապակին և ուղղորդիչները հեշտությամբ հանվում են մաքրման համար։