Սև Viatto GH-813EH գրիլը հագեցած է 36 x 24 սմ աշխատանքային մակերեսով 2 զույգ վահանակով։ Դրանք ունեն չկպչող ծածկույթ, որը թույլ է տալիս պատրաստել յուղի նվազագույն քանակով։ Տաքացուցիչ տարրերը տեղակայված են վերևում և ներքևում, ինչի շնորհիվ ուտեստը տապակվում է միաժամանակ երկու կողմից։
Viatto GH-813EH գրիլի իրանը պատրաստված է չժանգոտվող պողպատից, որն աչքի է ընկնում մաշվածակայունությամբ և թույլ է տալիս հեշտությամբ մաքուր պահել սարքը։ Գրիլը կառավարելու համար նախատեսված են մեխանիկական կարգավորիչներ։ Դրանց օգնությամբ կարելի է կարգավորել ջերմաստիճանը 50-ից մինչև 300 °C միջակայքում։ Իրանի վրայի ցուցիչները տեղեկացնում են սարքի միացման և տաքացման մասին։ Ռետինապատ ոտքերի շնորհիվ գրիլը շահագործման ընթացքում չի սահում սեղանի վրայով և չի քերծում այն։