TFN Power Core դյուրակիր մարտկոցը հարմար է սմարթֆոնի, պլանշետի, ականջակալների, խելացի ժամացույցի լիցքավորման համար։ Այն հագեցած է սարքերի միացման համար նախատեսված 10.5 Վտ ելքային հզորությամբ 2 հատ USB Type-A միակցիչով, ինչպես նաև USB Type-C և micro-USB մուտքային պորտերով։ TFN Power Core դյուրակիր մարտկոցը պատրաստված է սպիտակ պլաստիկե իրանով՝ 137x67.5x15.5 մմ կոմպակտ չափսերով։ Լուսային ինդիկատորն արտացոլում է լիցքի հասանելի մակարդակը։ Կարճ միացումից և գերբեռնվածությունից պաշտպանության տեխնոլոգիաները երաշխավորում են մարտկոցի անխափան աշխատանքը։