LG VC5420NHTW փոշեկուլն աչքի է ընկնում գրավիչ դիզայնով և ֆիրմային տեխնոլոգիաների շնորհիվ ունակ է ապահովել չոր մաքրման բարձր արդյունավետություն։ Փոշեկուլի բարձր արտադրողականությունը ձեռք է բերվում 2000 W հզորությամբ հուսալի շարժիչի շնորհիվ, որն ունի աղմուկի ցածր մակարդակ։ Ցիկլոնային համակարգը և նուրբ մաքրման ֆիլտրը երաշխավորում են տարածքների մաքրման որակյալ արդյունքներ։
Էրգոնոմիկ կառուցվածքը՝ ներծծման տելեսկոպիկ խողովակով, հզորության կարգավորիչով, 5.3 մ երկարությամբ ինքնափաթաթվող լարով և մանևրունակ անիվներով, ապահովում է հարմարավետություն մաքրման գործընթացում։ Աղբի հավաքումն իրականացվում է 1.3 լ ծավալով հանվող պլաստիկ տարայի մեջ։ LG VC5420NHTW փոշեկուլի հավաքածուի մեջ ներառված են ունիվերսալ համակցված հատակ/գորգ կցորդիչ, փոշու խոզանակ և ճեղքային կցորդիչ։