Hotpoint HS 1560B BF ինդուկցիոն եփման մակերեսը պատրաստված է սև գույնով։ 4 եփման գոտիների շնորհիվ դրա վրա կարելի է միաժամանակ պատրաստել մի քանի կերակրատեսակ։ Բադամանում կամ ուղղանկյուն թավայում պատրաստելու համար նախատեսված է երկու գոտիները մեկում միավորելու գործառույթ։ Եփման գոտիները սկսում են տաքանալ միայն դրանց վրա սպասքի առկայության դեպքում։ Սենսորային վահանակին մատի մեկ հպումով կարելի է սահմանել տաքացման աստիճանը, դադարեցնել գործընթացը կամ արգելափակել կառավարումը, որպեսզի պատահաբար չխախտվեն կարգավորումները։ Ժամանակը վերահսկելուն օգնում է ժամանակաչափը։ Սահմանված րոպեների լրանալուց հետո միանում է ձայնային ազդանշանը կամ ինքնաշխատ անջատումը՝ ըստ ձեր ընտրության։ Hotpoint HS 1560B BF ինդուկցիոն եփման մակերեսը հագեցած է մնացորդային ջերմության ցուցիչով։ Դրանով հեշտ է որոշել, թե արդյոք եփման գոտիները սառել են։ Մակերեսի վրա հեղուկ թափվելու դեպքում մոդելը պաշտպանության նպատակով ինքնաշխատ անջատվում է։