Սև գույնի NETIS N3 Wi-Fi երթուղիչն ունակ է կատարել երթուղիչի, ռեպիտերի, մուտքի կետի գործառույթներ։ Այն հագեցած է դրսում տեղադրված 4 չհանվող ալեհավաքներով, որոնք կապահովեն կայուն ազդանշան բնակարանի կամ տան բոլոր սենյակներում։ Բացի այդ, երթուղիչն աշխատում է երկու տիրույթում՝ 2.4 ԳՀց և 5 ԳՀց։ Wi-Fi կապի առավելագույն արագությունը հասնում է 1167 Մբիթ/վ-ի։ Օպերատիվ հիշողության մեծացված ծավալի շնորհիվ (128 ՄԲ) երթուղիչին կարելի է միաժամանակ միացնել մինչև 60 սարք։
NETIS N3 Wi-Fi երթուղիչն ապահովում է նաև լարային միացում LAN պորտերի միջոցով (3 հատ), որոնք ունեն 1000 Մբիթ/վ թողունակություն։ Փոխանցվող տվյալների պաշտպանության համար երթուղիչում օգտագործվում են WPA-PSK, WPA2-PSK արձանագրությունները և ֆիլտրում ըստ IP, MAC և URL հասցեների։ Առկա է նաև ներկառուցված ցանցային էկրան։ Երթուղիչի բոլոր գործառույթները կառավարելու և կարգավորելու համար կարելի է օգտագործել հարմար և հասկանալի վեբ ինտերֆեյսը։ Երթուղիչի իրանը չի տաքանում նույնիսկ բարձր ծանրաբեռնվածության դեպքում, ինչը նպաստում է դրա արդյունավետ և երկարատև աշխատանքին։