Comfort 2550 կարի մեքենան ֆունկցիոնալ և հարմարավետ մոդել է՝ ուղղաձիգ ճոճվող մաքոքով։ Այն կատարում է մինչև 36 կարի գործողություն, որոնց թվում են օվերլոկային, էլաստիկ (տրիկոտաժե), թաքնված և դեկորատիվ կարերը։ Սարքն ապահովում է կոճակօղակի կիսաավտոմատ կատարման ռեժիմ։
Comfort 2550 մեքենայի կառուցվածքը նախատեսում է երկու ամրակ թելի կոճերի համար։ Դրա շնորհիվ թույլատրվում է աշխատանք երկկողմանի ասեղով։ Դա հնարավորություն է տալիս կարել ավելի խիտ և հաստ գործվածքներ։ Կորպուսի վրայի լծակի միջոցով կարելի է կարգավորել կարելու գործընթացը հակառակ ուղղությամբ։ Կորպուսի վրա նախատեսված է նաև թաթիկի՝ գործվածքի վրա ճնշման կարգավորիչ։ Րոպեում սարքը կատարում է մինչև 700 կար, ինչը այն դարձնում է իդեալական տարբերակ պրոֆեսիոնալ դերձակների համար։
Աշխատանքային գոտու լուսավորության շնորհիվ դուք կկարողանաք տեսնել գործվածքի բոլոր նրբությունները և համապատասխանաբար կարգավորել մեքենան։ Թևքային հարթակը կօգնի տեքստիլ արտադրանքի թևքերի մշակման գործում։ Պարագաները պահելու համար կորպուսում նախատեսված է հատուկ խցիկ։