Սև գույնի Logitech H650e լարային ականջակալներն ունեն էրգոնոմիկ կառուցվածք՝ կարգավորվող գլխակալով և փափուկ ականջադիրներով, ինչն ապահովում է դրանց հարմարավետ կրումը։ Շարժական խոսափողի առկայությունը ականջակալները վերածում է ականջախոսափողի (գարնիտուրայի)՝ տեսակոնֆերանսների և զանգերի համար։ Խոսափողի երկկողմանի ուղղվածությունն ապահովում է ձայնի հստակ փոխանցում։ Ներկառուցված հողմապաշտպանությունը թույլ է տալիս առանց խոչընդոտների շփվել դրսի պայմաններում։ Անհրաժեշտության դեպքում խոսափողը կարելի է անջատել։ Logitech H650e լարային ականջակալների բարձրախոսներն ունակ են վերարտադրել ձայնը 50 – 10000 Հց հաճախականության տիրույթում, ինչն ապահովում է երաժշտական և ձայնային մաքուր հնչողություն՝ առանց խորը բասերի և գերբարձր նոտաների։ Ականջակալները կարելի է միացնել USB Type-A միակցիչի միջոցով, ինչը դրանք համատեղելի է դարձնում տարբեր սարքերի հետ։ 1.1 մ երկարությամբ մալուխի վրա նախատեսված է կառավարման վահանակ՝ ձայնի կարգավորման, խոսափողի միացման/անջատման և զանգին պատասխանելու կոճակներով։