AeroCool Air Frost 4 պրոցեսորի հովացուցիչը հարմար է ցանկացած մայրական սալիկի հետ աշխատանքի համար։ 4 ջերմային խողովակներով և կողերի թարմացված կառուցվածքով կոնստրուկցիան արագ ցրում և հեռացնում է տաք օդը բաղադրիչներից։ Օդափոխիչն ունի ստանդարտ միացում 3-pin կոնեկտորի միջոցով։
AeroCool Air Frost 4-ը համալրված է թիակների ֆիքսված RGB լուսավորությամբ, ինչը ոճային տեսք է հաղորդում համակարգչին։ Մոդելն աշխատում է 1800 պտ/րոպ արագությամբ, գործում է անաղմուկ՝ հիդրոդինամիկական առանցքակալի շնորհիվ։ Հովացուցիչը մատակարարվում է ամրակների և ջերմապաստայի հետ միասին։