HotFrost V400AS դիսպենսերն իրենից ներկայացնում է խմելու ջրի տաքացման և սառեցման կատարյալ սարք՝ ինչպես ոճով, այնպես էլ տեխնիկական հագեցվածությամբ։ Հստակ գծերը և սև ու արծաթագույն գույների համադրությունը թույլ են տալիս դիսպենսերին ներդաշնակորեն տեղավորվել գրասենյակային ինտերիերում։ Դիսպենսերում տաք ջուրը տաքանում է մինչև 95 °C, ինչի շնորհիվ կարելի է համեղ թեյ կամ սուրճ պատրաստել։ Ջրի սառեցումը տեղի է ունենում մինչև 5 °C։ Դիսպենսերում նախատեսված է նաև սենյակային ջերմաստիճանի ջրի մատակարարման ծորակ։
HotFrost V400AS դիսպենսերում ջրի արտահոսքն իրականացվում է համապատասխան ստեղն-կոճակների սեղմմամբ։ Ընդ որում, տաք ջրի մատակարարման կոճակը հագեցած է արգելափակման մեխանիզմով՝ փոքր երեխաների կողմից դրա պատահական սեղմումից խուսափելու համար։ Ծորակների գոտում առկա է թափվող ջրի հավաքման սկուտեղ։ Դրա լցվելու մասին տեղեկացնում է հատուկ ցուցիչը։ Այս գոտին համալրված է նաև նեոնային լուսավորությամբ, որն ապահովում է ջրի հարմարավետ լցնելը և դիսպենսերի տպավորիչ տեսքը։ Շշի տեղադրման համար դիսպենսերում նախատեսված է փակվող ստորին պահարան։