Նրանց, ովքեր փնտրում են տեխնիկական ստանդարտներին համապատասխան որակյալ բաղադրիչներից պատրաստված սառնարան, դուր կգա ATLANT ХМ 4012-080 մոդելը։ Լակոնիկ մետալիկ գույնի սարքն այնքան ունիվերսալ է, որ լավ լուծում կդառնա ցանկացած ոճի խոհանոցի համար։ Մոդելի բռնակներն ունեն էրգոնոմիկ ներկառուցված կառուցվածք, ինչի շնորհիվ դրանցից բռնելն ու խցիկները բացելը հարմարավետ է։
Մոդելի տարեկան էներգասպառումը կազմում է ընդամենը 344 կՎտ/ժ, ինչի շնորհիվ ATLANT ХМ 4012-080-ը դառնում է ոչ միայն հուսալի օգտագործման մեջ, այլև տնտեսող։ Կարելի է մոռանալ սառնարանի աղմկոտ աշխատանքից առաջացած անհարմարության մասին։ Այս մոդելի ձայնի մակարդակն ընդամենը 39 դԲ է, ինչը նրա աշխատանքը դարձնում է գրեթե անձայն։
Որակյալ խտացուցիչը թույլ չի տա խցիկների սառը օդին տաքանալ սառնարանը շրջապատող միջավայրից։ Սարքի բաժանմունքները կահավորված են բազմաթիվ հարմարավետ դուրս քաշվող տարաներով, արկղերով, կարգավորվող դարակներով և դռան վրայի տարաներով։ Տարածության ռացիոնալ կազմակերպումը թույլ է տալիս սառնարանի խցիկները համալրել մթերքով առավելագույնս արդյունավետ։