Canon 046H լազերային տոներ-քարթրիջը լիցքավորված է դեղին գույնի տոներով և հանդիսանում է արտադրողական լուծում 5000 էջ աշխատանքային ռեսուրսով՝ տանը մասնավոր օգտագործման, ինչպես նաև գրասենյակում, տպարանում կամ ֆոտոստուդիայում կիրառելու համար։ Տվյալ մոդելը մշակված է առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ և բարձրորակ բաղադրությամբ տոների շնորհիվ ապահովում է նյութերի տպագրություն առանց որևէ տեսողական թերության՝ բարձր արագությամբ։ Դրա շնորհիվ դուք կկարողանաք հեշտությամբ ստեղծել առաջնակարգ լուսանկարներ, փաստաթղթեր, ինչպես նաև գովազդային նյութերի տարբեր տեսակներ, որոնց հաջողության գրավականը վառ և հագեցած գույներն են։
Canon 046H լազերային տոներ-քարթրիջը պատրաստված է դասական իրանով և առանձնանում է տեղադրման պարզությամբ ու հարմարավետությամբ։ Տվյալ մոդելը լիովին համատեղելի է Canon i-SENSYS տպող սարքերի լայն շարքի հետ։ Գործարանային հատկությունները պահպանելու համար փոխարինվող բլոկը խորհուրդ է տրվում պահել չոր և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանված վայրում։