Գայլի պատկերով բազմագույն Cactus Wolf գորգիկը 400/300/3 մմ միջին չափսով ապահովում է մկնիկի շարժումների ճշգրտությունն ու կայունությունը, վերացնում կուրսորի դողը և կանխում ցնցումները։ Տակդիրը պաշտպանում է մկնիկի ստորին մասը սարքի մեջ փոշու և մանր աղբի ներթափանցումից։
Cactus Wolf գորգիկն ունի ռետինե հիմք, նյութն ամուր է և մաշվածակայուն, կանխում է հիմքի սահքը մակերեսի վրայով։ Գործվածքային speed ծածկույթի շնորհիվ մկնիկը ազատորեն սահում է մակերեսով և չի կաշկանդում օգտատիրոջ շարժումները։ Կարված եզրերը պաշտպանում են գորգիկը քայքայվելուց և երկարացնում դրա ծառայության ժամկետը։