Kingston FURY Renegade [KF436C16RB2K4/32] օպերատիվ հիշողությունը 32 գիգաբայթանոց հավաքածու է՝ բաղկացած 8 ԳԲ-անոց 4 DDR4 մոդուլներից։ 3600 ՄՀց տակտային հաճախականությամբ և 16-20-20 թայմինգներով հավաքածուն նախատեսված է խաղային համակարգիչների համալրման համար։ Հիշողության արագացման ներուժն իրականացնում է XMP 2.0 տեխնոլոգիան։ 1600 ՄՀց-ից սկսած հաճախականությունների աջակցության շնորհիվ հավաքածուն ունի լայն համատեղելիություն մայրական սալիկների և պրոցեսորների հետ։ On-Die Termination տեխնոլոգիան բարելավում է մոդուլների աշխատանքի կայունությունը։
Kingston FURY Renegade [KF436C16RB2K4/32] օպերատիվ հիշողությունն ապահովում է տվյալների փոխանակման բարձր արագություն պրոցեսորի և համակարգային մյուս բաղադրիչների միջև փաստաթղթերի խմբագրիչների, հակավիրուսների, արխիվատորների, համացանցային բրաուզերների և այլ տիպային ծրագրերի հետ աշխատելիս։ Հավաքածուն հարմար է արտադրողական գրասենյակային և տնային ԱՀ-ների հավաքման և արդիականացման համար։
Հիշողության սնուցման լարումը բարձրացված է մինչև 1.35 Վ։ Մոդուլների մեծացած տաքացումը փոխհատուցում են ալյումինե զանգվածեղ ռադիատորները։ Դրանք մեծացնում են հիշողության բարձրությունը մինչև 41.98 մմ։ Ցուցանիշը հաշվի է առնվում CPU-ի հովացուցիչի հետ համատեղելիությունը որոշելիս։