HUAWEI Watch GT 7 41mm սմարթ-ժամացույցը համալրված է 1.32" անկյունագծով և 466×466 կետայնությամբ սենսորային AMOLED էկրանով։ Մոդելը համատեղելի է Android 8.0, iOS 13 կամ ավելի բարձր օպերացիոն համակարգերով աշխատող սարքերի հետ։ Ժամացույցը սմարթֆոնից կարելի է կառավարել HUAWEI Health հավելվածի միջոցով։ Հեռախոսի հետ համաժամեցման դեպքում սարքը կարող է ուղարկել SMS, ընդունել և կատարել զանգեր, ինչպես նաև հեռակա կառավարել տեսախցիկը։
HUAWEI Watch GT 7 41mm խելացի ժամացույցն ունի տվիչներ, որոնք հնարավորություն են տալիս հետևել քայլերի քանակին, քնի տևողությանը, արյան մեջ թթվածնի մակարդակին և օրգանիզմի վիճակի այլ ցուցանիշներին։ Առկա են նաև 100 նախապես տեղադրված ծրագրեր վազքի, հեծանվասպորտի և ուժային մարզումների համար։ Ժամացույցը համալրված է 540 մԱ*ժ տարողությամբ մարտկոցով, որն ապահովում է սարքի մինչև 336 ժ աշխատանք սպասման ռեժիմում։ Հավաքածուի մեջ ներառված են լիցքավորման դոկ-կայան և մալուխ։