Vention jack 3.5 մմ - 2RCA մալուխը կապահովի թվային աուդիոազդանշանի փոխանցումը տարբեր տեսակի միակցիչներ ունեցող սարքերի միջև։ Դրա օգնությամբ կարելի է միացնել համակարգիչը կամ սմարթֆոնը բարձրախոսներին, ինչպես նաև մոդելը հարմար է հեռուստացույցն ու ուժեղացուցիչը միացնելու համար։ Մալուխի մի կողմում նախատեսված է jack 3.5 մմ խրոցակ, իսկ մյուս կողմում առկա են 2 RCA միակցիչներ՝ աջ և ձախ աուդիոալիքների համար։ Vention jack 3.5 մմ - 2RCA միացնող մալուխն ունի 2 մետր երկարություն՝ միմյանցից հեռու գտնվող տեխնիկայի միացման հարմարավետության համար։ Մոդելը պատված է սև գույնի ջերմապլաստիկ էլաստոմերից պատրաստված կլոր հյուսվածքով։ Այն պաշտպանում է լարերը մեխանիկական վնասվածքներից մալուխի ամենօրյա օգտագործման ընթացքում։